Գլխավոր Լրահոս

She’s Next Empowered by Visa-ի երկրորդ ալիքը հաջողությամբ ավարտել է առցանց վարպետության դասերը Հայաստանում 

She’s Next Empowered by Visa-ի երկրորդ ալիքը հաջողությամբ ավարտել է առցանց վարպետության դասերը Հայաստանում 

Հրապարակվում է որպես գովազդ

Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն հաջողությամբ ավարտել է She’s Next Empowered by Visa նախաձեռնության երկրորդ ալիքը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ, առցանց վարպետության դասեր անցկացնելով Հայաստանի կին ձեռներեցների համար։   

Առցանց վարպետության դասերի շարքը ավելի քան 120 տեղացի կին ձեռներեցներին տրամադրեց անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ բիզնեսի աճի համար՝ ընդլայնելով կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների հնարավորությունները և նպաստելով ավելի մեծ ինտեգրմանը Հայաստանի տնտեսության մեջ։   

Դեկտեմբերի 2-12-ը տեղի ունեցած կրթական ծրագրի շրջանակում փորձագետները ութ վարպետության դաս վարեցին, որոնք ընդգրկեցին  այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են՝ թիմի կառավարում, դրամահավաք, օրենսդրություն, վաճառքների աճ, արդյունավետ հաղորդակցություն, փիթչինգ, մրցունակության պահպանում։  Հայերենով անցկացված վարպետության դասերը կայացան Zoom-ի միջոցով՝ երկրի ակտիվ և հավակնոտ կանանց սովորելու և փոխգործակցելու համար հարմարավետ և մատչելի հարթակ տրամադրելով։  

She’s Next Empowered by Visa նախաձեռնությունը Հայաստանում մեկնարկել է 2024թ․ մարտին՝ նպատակ ունենալով ուժեղացնել կանանց մասնակցությունը տնտեսության մեջ եւ աջակցել կանանց պատկանող փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աճին։  

Visa-ի մասին 

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին և ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին և ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք: 

ԶԼՄ-ների հարցումների համար 

Մարիամ Գվարաձե 

Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն 

Noblet Media Արեւելյան գործընկերություն 

Հեռ.՝ +99555449965  

Էլ.փոստ՝ [email protected] 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում