Գլխավոր Լրահոս

Հայաստանի բնակչության կեսից ավելին տնտեսության վիճակը «վատ» կամ «շատ վատ» է համարում․ Gallup

Հայաստանի բնակչության կեսից ավելին տնտեսության վիճակը «վատ» կամ «շատ վատ» է համարում․ Gallup

Հոկտեմբերի 10-ից 20-ը 1067 հարցվածների շրջանում դեմ առ դեմ անցկացված հարցման արդյունքում հարցին՝ թե ինչպես եք գնահատում երկրի ներկա տնտեսական վիճակը, ռեսպոնդենտների 39%-ը պատասխանել է «միջին», 31%-ը՝ «վատ», 22%-ը՝ «շատ վատ»։ Հարցվածներից ընդամենը 5%-ն է նշել «լավ» գնահատականը։ Հարցվածների կեսից ավելին, ըստ էության բացասական է գնահատել Հայաստանի տնտեսական վիճակը։

Հարցվածների 63%-ը իր ընտանիքի նյութական ապահովվածությունն այս պահին գնահատել է «միջին»։ Ապահովվածությունը «վատ» են գնահատել են 23%-ը, «շատ լավ»՝ 9%-ը և «լավ»՝ 5%-ը։

Հարցումներում ուշագրավ են ապագայի սպասումները։

Հարցին, թե ինչպես կապրեք մեկ տարի հետո՝ 42%-ը պատասխանել է «այնպես ինչպես հիմա», 17%-ը՝ «որոշ չափ վատ», 7%-ը՝ «զգալիորեն ավելի վատ», 18%-ը պատասխանել է «որոշ չափ լավ»։

Ստացվում է, որ ապագայի շուրջ հասարակության սպասումներն ու տրամադրվածությունը ավելի շատ բացասական է, քան դրական։

Այսպես, հարցվածների 63%-ը գտնում է, որ իր նյութական ապահովվածության վիճակը «միջին» է, 14%-ը՝ «լավ» կամ «շատ լավ»։ Անփոփոխ հեռանկար է ակնկալում 42%-ը։ Եթե նույնիսկ ներառենք դրական սպասումներ ունեցողներին, ապա վիճակի վատթարացում (վիճակի անփոփոխ մնալը նույնպես վատթարացում է) ակնկալում է հարցվածների 67%-ը, այն դեպքում երբ ներկայում նյութական ապահովվածության մակարդակից գոհ է նրանց 77%-ը։

Ի դեպ, հարցվածների 62%-ը պետության առջև ծառացած ամենակարևոր խնդիրը համարել է գործազրկությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում