Գլխավոր Լրահոս

ՀԱԷԿ-ում սթրես-թեստեր են անցկացվել

ՀԱԷԿ-ում սթրես-թեստեր են անցկացվել

Մեծամորի ատոմակայանում անցկացվել են սթրես-թեստեր և առկա են նախնական արդյունքները. այդուհանդերձ, հստակ չէ շահագործման երկարացման ժամկետի հարցը։

Մեծամորի միջուկային գործող էներգաբլոկը համապատասխանում է միջազգային չափանիշներին, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի՝ այդ ուղղությամբ արվող հայտարարությունները իրավական և տեխնիկական ոչ մի հիմնավորում չունեն: Այս մասին այսօր, մամուլի ասուլիսում, հայտարարել է Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի ատոմակայանը փակելու Թուրքիայի պահանջները քաղաքական բնույթի են։

Աշոտ Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը չսպասելով ԵՄ-ից խոստացված օժանդակությանը, սեփական ուժերով սկսել է ատոմակայանում սթրես-թեստերի անցկացումը։ Նման որոշում է կայացվել այն պատճառով, որ ԵՄ-ն ուշացրել է համապատասխան միջոցառումները:

«Արդեն առկա են սթրես-թեստերի նախնական արդյունքները, մենք սպասում ենք փաստաթղթի քննարկմանը ԵՄ փորձագետների կողմից: Առաջին արդյունքները կոմիտեին կներկայացվեն փետրվար-մարտին, որից հետո, մինչև մայիս, դրանք պաշտոնապես կուղարկվեն ԵՄ քննարկմանը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է գործող էներգաբլոկի շահագործումը 10 տարով երկարացնելու կառավարության որոշմանը, Մարկոսյանը նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե գործնականում քանի տարով կերկարացվի շահագործումը: «Թե որքան ռեսուրս ունի ատոմակայանը, ցույց կտան ուսումնասիրությունները: Բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ առնվազն 10 տարվա շահագործման լրացուցիչ ժամկետ ունեն այս ատոմակայանները»,- ասել է Մարտիրոսյանը՝ բերելով Ռուսաստանի, Չեխիայի և այլ երկրների փորձը:

Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման մասին հոկտեմբերի 18-ին հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Ըստ նրա՝ կառավարությունն արդեն ընդունել է որոշում, խոսքը 10 տարվա մասին է։

Ապրիլին կառավարությունն ընդունել է «Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարացնելու մասին» որոշում, որում սակայն որևէ ժամկետ նշված չէ։ Մեծամորի ատոմակայանը 2016թ. շահագործումից հանելու համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ կլինի $239 մլն, շահագործման ժամկետը երկարացնելու համար՝ $100-150 մլն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում