Գլխավոր Լրահոս

Եթե ուսանողները վարկով հեծանիվ գնեն, կառավարությունը կսուբսիդավորի

Եթե ուսանողները վարկով հեծանիվ գնեն, կառավարությունը կսուբսիդավորի

Եթե ուսանողներն ու դասախոսները վարկով հեծանիվ ձեռք բերեն, կառավարությունը կսուբսիդավորի վարկի տոկոսները։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նման առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Աջակցությունը գործելու է մինչև 300 հազար դրամ արժողությամբ նոր սիրողական դասի հեծանիվների գնման պարագայում։ Վարկի մարման ժամկետը մինչև 120 ամիս է, սուբսիդավորման ժամկետը՝ մինչև 36 ամիս: Սուբսիդավորումը կլինի վարկի տոկոսադրույքի տարեկան 12% չափով։ Միջոցառումը գործելու է մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը։

«Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ ձեռք բերելու հեծանիվներ, որոնք կծառայեն որպես տրանսպորտային միջոց վերջիններիս համար և այդպիսով կխրախուսեն սովորողների և աշխատակիցների ֆիզիկական առողջ ակտիվությունը՝ խթանելով երթևեկության այլընտրանքային ձևերի օգտագործումը ՀՀ-ում, որը կփոխի երթևեկության հանրային մշակույթը՝ նպաստելով խցանումների նվազմանը քաղաքային բնակավայրերում և ներդնելով երթևեկության կանաչ տեխնոլոգիաներ»,- ասված է որոշման նախագծում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում