Գլխավոր Լրահոս

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը բյուջե է վճարել 33 մլրդ դրամի շահաբաժին, 73 մլրդ դրամի հարկեր

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը բյուջե է վճարել 33 մլրդ դրամի շահաբաժին, 73 մլրդ դրամի հարկեր

Անցած շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե է փոխանցել 33,2 միլիարդ դրամի շահաբաժին, որ գոյացել է պետական բաժնետոմսերից։ Սա 2023-ի դրությամբ ստացված շահաբաժինն է, այս թիվը մեծանալու է։ Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 20 տարուց ավելի նման բան չի եղել։ Փաշինյանը հայտնեց, որ այս գումարը չի ներառում հարկերը, որ վճարվել են ԶՊՄԿ կողմից, որը մինչ այս պահը կազմում է ավելի քան 73 միլիարդ դրամ։ «Այստեղ դեր ունեն նաև միջազգային շուկայում գները։ Այն պահից, երբ կառավարությունը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, հարկերի բավական լավ դինամիկա կա»,- հայտարարեց Փաշինյանն ու ասաց՝ 11 ամիսների տվյալներով բյուջեն ԶՊՄԿ-ից ստացել է 107 միլիարդ դրամ։

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ պղնձի միջազգային գները շարունակում են բարձր մնալ ու գները նոր թափ են առել աշխարհում էլեկտրամոբիլների արտադրության աճի ֆոնին։ 

Կառավարությունը կոմբինատում ունի մոտ 22 տոկոսի բաժնետոմսեր։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ վստահեցրեց՝ դրա տերը ժողովուրդն է, պետք է առաջիկայում հնարավորություններ ստեղծվեն, որ ընկերությունը ցուցակվի, ժողովուրդը կարողանա բաժնետոմսեր ձեռք բերել ԶՊՄԿ-ում։ 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց՝ երկու տարվա ընթացքում կոմբինատի ծախսերի հիմնավորվածությունն ու գնումների գործընթացը էականորեն թափանցիկ է դարձել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում