Գլխավոր Լրահոս

Երևանում բանկոմատների մի մասի աշխատանքը խափանվել է

Երևանում բանկոմատների մի մասի աշխատանքը խափանվել է

Նոյեմբերի 2-ին պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի հետևանքով տեղի է ունեցել բանկոմատների աշխատանքի խափանում:

Ինչպես ՍիվիլՆեթ-ին ասացին «Արմենիան Քարդ» ընկերությունից (Arca), ներկայում ընկերության մասնագետների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ:

««Արմենիան Քարդ» ընկերությունը քարտապաններից ներողություն է խնդրում հնարավոր անհարմարությունների համար»,- ասացին ընկերությունում:

Նշենք, որ բանկոմատների խափանումը կրում է ոչ հատվածական բնույթ և կախված է առանձին բանկերի բանկոմատներից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում