Գլխավոր Լրահոս

Հրատապ ասուլիսի մասին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հապճեպ մամուլի ասուլիս էր հրավիրել, որի հիմնական ասելիքը եղել է այն, որ ինքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատահաբար հանդիպել է ինքնաթիռում և նրա հետ քաղաքական հարցեր չի քննարկել: Ճիշտ է՝ ասուլիս հրավիրելու ֆորմալ առիթը եղել է Չեխիա կատարած այցելության արդյունքները ներկայացնելը, սակայն տարօրինակ պատահականությամբ լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությունը չի անդրադարձել Հովիկ Աբրահամյանի չեխական այցին: Փոխարենը, բոլոր լրատվամիջոցները ասուլիսի «մեխն» են դարձրել Աբրահամյանի ինքնաթիռային հանդիպումը: Աբրահամյանը ասելիք է ունեցել ոչ թե Չեխիայից, այլ բոլորովին այլ թեմայով: Նախ՝ այսօր օրվա երկրորդ կեսին արդեն հայտնի էր, որ Աբրահամյանը ասուլիս է տալու՝ առանց թեման հստակեցնելու: Ասուլիսի մասին հաղորդագրությունից ժամեր անց լրատվամիջոցներից մեկը արտահոսք տվեց, թե ում է հանդիպել Հովիկ Աբրահամյանը Չեխիայից վերադառնալիս:

Այս ամենը բնականաբար արվում է այն նպատակով, որ Աբրահամյանը հնարավորություն ունենա ասուլիսի ժամանակ խոսել այդ մասին և «ազնվորեն» խոստովանել, որ երկրորդ նախագահի հետ ներքաղաքական հարցեր չեն քննարկվել:

Հայաստանում, որտեղ իշխանությունների առաջ լրջագույն խնդիրներ կան ծառացած, որտեղ երկիրը տարեկան լքում է շուրջ 40 հազար մարդ, հանրապետության երկրորդ դեմքը հրատապ հանդիպում է լրագրողներին, իրականում որպեսզի ընդամենը ասի՝ հանդիպել է Քոչարյանի հետ:

Պետականության կորստի մասին խոսելիս, կարծես թե այն իրականություն դառնալուց բավականին հեռու է թվում: Սակայն պետական համակարգի դեգրադացման և անկման շրջանը սկսվում է այն ժամանակ, երբ իշխանական էլիտայի մոտ բացակայում է պետական մտածելակերպ կոչվածը և պետական շահի գիտակցումը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում