Գլխավոր Լրահոս

Լևոն Արոնյանի շախմատային սեանսը՝ լրագրողներին և հաշմանդամներին

Լևոն Արոնյանի շախմատային սեանսը՝ լրագրողներին և հաշմանդամներին
Նոյեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Շախմատի տանը կկայանա գրոսմայստերներ Լևոն Արոնյանի շախմատային սեանսը, որին կմասնակցեն լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ: Միջոցառումը, որը կիրականացվի «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրի ներքո, նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին: Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ: Լևոն Արոնյանն արդեն 3-րդ անգամ է մասնակցում «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» ակցիային. «Նման միջոցառումներում ակտիվություն ցուցաբերելը շատ կարևոր է, քանի որ սպորտսմենները քաղաքականությունից ու ամեն ինչից հեռու մարդիկ են, դրա համար մեր ներգրավվածությունն ավելի շատ է ժողովրդի կողմից ընդունվում: Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ մարդիկ մտածեն ամեն մի հարցի շուրջ, որ մեզ մոտեցնում է զարգացած գաղափարներին, մտածեն հաշմանդամների մասին: Ամբողջ աշխարհում` ազատություն ու հավասարություն»,- նախորդ մրցաշարին տված իր հարցազրույցում նշել է Արոնյանը: Միջոցառումն իրականացվում է Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում