Գլխավոր Լրահոս

Կարեն Գիլոյանը հեռացել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

Կարեն Գիլոյանը հեռացել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից. հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կարեն Գիլոյանը դադարեցրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի իր աշխատանքը: Պատճառները տարբեր են: Կարեն Գիլոյանը փաստաբանության կարիք չունի, քանի որ սպորտի ոլորտում տարիների փորձառություն ունի: Կայացած է իր ոլորտում ու վստահ եմ, որ շարունակելու է իր գործունեությունը սպորտի ոլորտում»,- նշեց Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ «սպորտի ոլորտում էլ գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում և թարմ հայացքը երբեք ավելորդ չէ: Կարծում եմ, որ նոր մոտեցմամբ մենք այս տարի կկարողանանք գրանցել ավելի մեծ արդյունքներ»։

Կարեն Գիլոյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2020 թ. դեկտեմբերի 29-ին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գիլոյանն ասել է, որ մեծ ներգրավվածություն է ունենալու Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում (WADA), որտեղ ընտրվել է հիմնադիր խորհրդի անդամ:

«WADA-ում աշխատանքիս զուգահեռ`  ներգրավված եմ լինելու նաև Հայաստանում կայանալիք միջազգային բազմաթիվ մրցաշարերի կազմակերպման աշխատանքներում: Մասնավոր սեկտորում փորձելու եմ մրցումային և մարզումային լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել, որը կբերի ակումբային սպորտի զարգացմանը: Չեմ հեռանում Հայաստանից, չեմ հեռանում սպորտից»,- ասել է Գիլոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում