Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը տարածաշրջանային այցով մեկնել է Բաքու։
Իրանական IRNA գործակալության տեղեկություններով՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Բաքվից հետո ժամանելու է Երևան։ Ահմադիանը Բաքվում և Երևանում իր պաշտոնակիցներից բացի հանդիպելու է նաև երկրների ղեկավարին։
Իրանական աղբյուրի տվյալներով՝ Ահմադիանը այցի ընթացքում քննարկելու է քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական երկկողմ հարցեր, ինչպես նաև խորհրդակցություններ են ընթանալու էներգետիկայի, միջանցքների և Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ։
Civilnet











