Կառավարության հունվարի 9-ի նիստի օրակարգում հաստատման է ներկայացվել պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին հերթական որոշման նախագիծը։ Այդ հավաքները կանցկացվեն 2025-ի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում։
Պաշտպանության նախարարությունը որոշման նախագծի ընդունումը պայմանավորում է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:
Civilnet











