Գլխավոր Լրահոս

Կառավարությունը քննարկեց Շենգենյան վիզա ստանալու դժվարությունները

Կառավարությունը քննարկեց Շենգենյան վիզա ստանալու դժվարությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 9-ի կառավարության նիստին անդրադարձավ ԵՄ երկրների դեսպանատներում վիզայի համար ՀՀ քաղաքացիների հերթերի խնդրին՝ նշելով, որ այն ավելի է սրվել։

«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաներ ստանալու մեծ հերթեր են գոյացել։ Սա մեծ դժգոհության առիթ է հանդիսացել»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա պայմանավորված է նաև վերջին հինգ տարիներին Հայաստան-ԵՄ ուղևորահոսքի բազմապատիկ աճով։

«Այն հոսքը, որ հիմա կա Հայաստանից դեպի Եվրամիություն, ինչպես Եվրամիության գործընկերներն ու պաշտոնյաներն են ասում, բոլոր հնարավոր կանխատեսումներից անգամներով ավելի է»,- նշեց Փաշինյանը։

Մյուս կողմից, վարչապետը կարծում է, որ այս հոսքը պայմանավորված է նախ և առաջ ավիացիոն ոլորտում կառավարության բարեփոխումներով։

«Մարդիկ այսօր ասում են. «Ինչո՞ւ գնանք, օրինակ, Ջերմուկում սուրճ խմելու կամ ճաշելու ու հետ գանք, երբ կարող ենք գիշերել Հռոմում»»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև պնդեց, թե նախկինում երբևէ նման հոսք չի եղել ԵՄ երկրների դեսպանատներ. «Լսում եմ առավոտից երեկո, թե ինչպես են խոսում Եվրամիության հետ մերձենալու մասին։ Ասում են՝ յոթ ամիս է՝ վիզայի համար հերթագրված եմ, իսկ նախկինում, երբ ուզում էին Եվրամիություն գնալ, կես ժամում վիզա էին տալիս։ Ինչո՞ւ է այդպես. որովհետև յոթ աշխատակցից երեքն էին դիմումներ ընդունում։ Խեղճերը նստած սպասում էին, որ մարդ գա վիզա վերցնելու»։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ պարբերաբար աշխատում են այդ ուղղությամբ, բայց տեխնիկական խնդիրների են բախվում։ 

«Օրինակ՝ որևէ դեսպանություն ասում է, որ ունի մեկ հյուպատոս։ Այդպես էլ պլանավորել էին, սակայն դիմել են մայրաքաղաք, որ մեկ հաստիք էլ ավելացնեն։ Մայրաքաղաքի ԱԳՆ-ն ասում է՝ մենք էլ դեմ չենք, բայց դիմել ենք Ֆինանսների նախարարությանը»,- ասաց Միրզոյանը, իսկ Փաշինյանը կատակեց, որ փաստացի ոչ միայն Հայաստանի կառավարությունն է այդպես աշխատում, այլ բոլորն էլ այդպես են գործում։

***

Հուլիսի 22-ին Եվրոպական միության խորհրդի արտաքին գործերի նախարարները որոշումներ էին կայացրել մեկնարկել Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսությունը։

Տասրեվերջին մեկնարկել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլը։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության այդ ժամանակվա պետ Արմեն Ղազարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացրել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի կարևոր մանրամասներ։

Գլխավոր լուսանկարը պատրաստվել է ԱԲ գործիքի միջոցով

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, 2024-ին կատարած հետաքննությամբ բացահայտել էր ՀՀ քաղաքացիների կողմից Շենգենյան վիզայի դիմելու գործընթացում կոռուպցիոն դրսևորումներն ու խնդիրները։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում