Գլխավոր Լրահոս

Ահմադիանն առաջարկել է Իրանի միջնորդությունը «տարածաշրջանային երկրների միջև հարաբերություններում»

Ահմադիանն առաջարկել է Իրանի միջնորդությունը «տարածաշրջանային երկրների միջև հարաբերություններում»

Հունվարի 9-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին։

Ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և երկկողմ գործընթացներին։ Ահմադիանը նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր, և «որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք»:

Իրանական IRNA-ի հաղորդամբ՝ իրանցի պաշտոնյան պատրաստակամություն է հայտնել աջակցելու տարածաշրջանային պետությունների միջև տնտեսական, անվտանգային և քաղաքական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև անհրաժեշտության պարագայում առաջարկել Իրանի միջնորդությունը։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ի թիվս այլ հարցերի, ընդգծել է ցանկացած տեսակի աշխարհաքաղաքական փոփոխության վերաբերյալ Իրանի սկզբունքային մոտեցումը և ներկայացրել Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը։

Ալի Աքբար Ահմադիանը Երևանում է տարածաշրջանային այցի շրջանակում։ Նախօրեին նա Բաքվում էր, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին։ Այսօր՝ հունվարի 9-ին, իրանցի պաշտոնյային ընդունելու է նաև Հայաստանի վարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում