Գլխավոր Լրահոս

ՀՀ օրհներգը կվերադասավորվի. նախագիծը հաստատվեց և կքննարկվի լիագումար նիստում

ՀՀ օրհներգը կվերադասավորվի. նախագիծը հաստատվեց և կքննարկվի լիագումար նիստում

Հունվարի 10-ին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ ՀՀ պետական օրհներգի փոփոխության նախագիծը և ուղարկվեց Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը։

Նախագիծը ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նախագծով առաջարկվում է փոխել օրհներգը՝ այն վերադասավորել այնպես, որ ավարտվի հետևյալ քառատնով.

«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։

Օրհներգի գործող տարբերակում վերջին քառատողն այսպես է հնչում.

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»:

Նախագծի հեղինակները նշել են նաև, որ միջազգային պաշտոնական մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգը հնչում է տարբեր կատարումներով։ Այդ պատճառով օրենքի փոփոխությամբ կսահմանվի միասնական ձայնագրված պաշտոնական տարբերակ։

Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, հայտարարեցին, որ նախագիծը լրամշակման կարիք ունի։ Նրանց կարծիքով՝ զարգացած շատ երկրներ առաջնորդվում են ավանդույթները պահպանելու սկզբունքով. չնայած ժամանակների փոփոխությանը՝ օրհներգները մնում են նույնը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում