Գլխավոր Լրահոս

ԵՄ բարձր ներկայացուցիչն առաջարկել է երկարաձգել ՀՀ-ում դիտորդական առաքելությունը. «Ազատություն» 

ԵՄ բարձր ներկայացուցիչն առաջարկել է երկարաձգել ՀՀ-ում դիտորդական առաքելությունը. «Ազատություն» 

Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը, «Ազատությանը» հայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։

«Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին»,- նշված է «Ազատությանը» տրամադրված գրավոր պատասխանում։

Բարձր ներկայացուցչի գրասենյակից այս մեղադրանքներին ի պատասխան ասել են. «Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»։

2022-ի սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո ԵՄ-ն որոշում ընդունեց դիտորդներ ուղարկել Հայաստան՝ տեղակայելու Ադրբեջանի սահմանի երկայնքով։ ԵՄ դիտորդները Հայաստան ժամանեցին 2023-ի փետրվարին։

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմանների թվում առաջ է քաշում ԵՄ դիտորդների դուրսբերումը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դիտորդները կարող են հեռանալ սահմանի սահմանազատված հատվածներից։

2024-ի ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը իրենց համապատասխանաբար հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան շրջաններում իրականացրին 12,5 կմ սահմանի սահմանազատում։ Հայաստան-Ադրբեջան ընդհանուր սահմանագիծը ավելի քան 1000 կմ է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում