Գլխավոր Լրահոս

Տեխնիկական խափանումներ Շահ Դենիզում՝ սերբական ընկերության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից հետո

Տեխնիկական խափանումներ Շահ Դենիզում՝ սերբական ընկերության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից հետո

BP-ն դադարեցրել է արտադրությունը Շահ Դենիզում՝ Սերբիային և Բուլղարիային գազի մատակարարումների խափանման ֆոնին:

BP-ն ժամանակավորապես դադարեցրել է արտադրությունը Կասպից ծովի Շահ Դենիզ Ալֆա հարթակում՝ վկայակոչելով  ստորջրյա խողովակաշարի տեխնիկական խնդիրները: Սա համընկել է Ադրբեջանի կողմից Սերբիային և Բուլղարիային գազի մատակարարման դադարեցման հետ:

Ուշագրավ է, որ այս դեպքերը տեղի են ունենում ԱՄՆ-ի կողմից Սերբիայի նավթագազային ընկերության՝ NIS-ի (Naftna Industrija Srbije) դեմ պատժամիջոցներ սահմանելուց անմիջապես հետո: NIS-ը պատկանում է հիմնականում ռուսական Գազպրոմին: Սերբիան, որը վերջերս նվազեցրել էր իր կախվածությունը ռուսական գազից՝ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելով, այժմ հայտնվել է բարդ իրավիճակում:

Թեև պաշտոնապես խողովակաշարի խնդիրները տեխնիկական բնույթի են, դրանց ժամանակային համընկնումը ԱՄՆ պատժամիջոցների հետ հարցեր է առաջացնում: Սերբիայի նախագահ Վուչիչը հույս է հայտնել, որ մատակարարումները կվերսկսվեն մեկ-երկու ամսվա ընթացքում, սակայն միևնույն ժամանակ ակնկալում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ նոր համաձայնության հասնել: Թրամը պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին։

Չնայած լրատվականները նշում են, որ մատակարարումները շուտով կվերականգնվեն, իրավիճակը ցույց է տալիս էներգետիկ ռեսուրսների՝ որպես քաղաքական գործիքի օգտագործման հնարավորությունը, հաղորդում է Offshore Energy  կայքը:

BP-ն Ադրբեջանի նավթագազային ոլորտի առանցքային դերակատարներից է 1994-ից, երբ ստորագրվեց «Դարի պայմանագիրը»: Ընկերությունը ղեկավարում է երկրի էներգետիկ խոշորագույն երկու նախագծերը՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթային և Շահ Դենիզ գազային հանքավայրերը: Շահ Դենիզը համարվում է BP-ի պատմության մեջ ամենամեծ գազային հայտնագործությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում