Գլխավոր Լրահոս

Մարդիկ հունվարին պետք է տեսնեին լավ որակ, բայց փոխարինված գծերում ժամերով սպասում են․ Տիգրան Ավինյան

Մարդիկ հունվարին պետք է տեսնեին լավ որակ, բայց փոխարինված գծերում ժամերով սպասում են․ Տիգրան Ավինյան

Առաջին բանը, ինչ մարդիկ հունվարի 1-ին տեսնում են՝ ինչ-որ կիսատ-պռատ աշխատող գծեր. հունվարի 13-ին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նաև հետաքրքրվեց, թե քանի վարորդների կարիք ունի «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն։ Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, թե 225 վարորդների պակաս կա։ Այս հայտարարությունը զայրացեց Ավինյանին։ Քաղաքապետը մեղադրեց ընկերությանը գործընթացը ոչ պատշաճ իրականացնելու համար՝ նշելով, որ պետք է նախապես սկսեին վարորդների հերթագրումն ու աշխատանքի ընդունումը, որպեսզի հունվարի 1-ից համակարգը պատրաստ լիներ։

«Մենք նոյեմբերից ավտոբուսները փաստացի ունենք, գիտենք՝ հունվարից ինչ ուղղություններով և ինչ գծեր ենք փոխարինելու։ Այս ամենով հանդերձ, մենք ունենք հավաքագրման խնդիր։ Ինչո՞ւ պիտի քաղաքապետարանում բոլորով ավտոբուսի վարորդ փնտրենք։ Սա ձեր պարտականությունն է եղել։ Առավելագույնը 30 տոկոս պակաս կա վարորդների։ Մարդիկ հունվարին պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում նրանք․ փոխարինված գծերում ժամերով սպասում են։ Հետո էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան, գիտեք, մի հատ էլ հլը միասնական տոմսային համակարգի անցեք, որ մի քիչ էլ ավելի սպասեք։ Հունվարի վերջով մենք այս ցուցանիշն էականորեն պիտի բարելավված լինենք», - ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ «Երևան ավտոբուսի» էլեկտրոնային շտեմարանը ևս անհասկանալի է և թերություններով լի։

Քաղաքապետարանի պաշտոնյաները քննարկեցին Տիգրան Ավինյանի նշած միասնական տոմսային համակարգը։

***

Երևանում ներդրվում է հանրային տրանսպորտի նոր միասնական տոմսային համակարգ, որն ամբողջությամբ կսկսի գործել փետրվարի 1-ից։ Մինչ այդ Երևանի տրանսպորտում արդեն վերացվել է 100- դրամանոցներով վճարում կատարելու հնարավորությունը։ Այլևս չի գործի 100 դրամ սակագինը։

Տոմսային նոր համակարգն ունենալու է յոթ հիմնական փաթեթ, որոնք իրենց հերթին ունենալու են զեղչային տարբերակներ։ Հիմնական փաթեթները նախատեսված են 90 րոպեից մինչև մեկ տարվա համար։

Փաթեթներն ու դրանց արժեքը

Կարճաժամկետ տոմսեր

90 րոպե – 3 ուղևորություն (300 դրամ՝ ֆիզիկական քարտ կամ 280 դրամ՝ էլեկտրոնային տոմս)

1 օր – 8 ուղևորություն (900 դրամ կամ 880 դրամ)

7 օր – 30 ուղևորություն (5,000 դրամ կամ 4,800 դրամ)

Երկարաժամկետ տոմսեր (անսահմանափակ)

30 օր – 9,000 դրամ կամ 8,800 դրամ.

90 օր – 24,000 դրամ կամ 23,600 դրամ

365 օր – 90,000 դրամ կամ 88,000 դրամ

Բազմակի օգտագործման տոմսեր

10 ուղևորություն՝ 30 օրվա ընթացքում (2,200 դրամ կամ 2,100 դրամ)

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում