Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանը ավտոբուսների վարորդների համար զուգարանների խնդիրն առ այսօր չի լուծել

Քաղաքապետարանը ավտոբուսների վարորդների համար զուգարանների խնդիրն առ այսօր չի լուծել

Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն, առ այսօր չի լուծել ավտոբուսների վարորդների համար նախատեսված զուգարանների խնդիրը։ Այս մասին պարզ դարձավ քաղաքապետարանի հունվարի 13-ի գործակարգավարական նիստի քննարկումից։

Դեռ 2024-ի դեկտեմբերի 3-ին ավտոբուսների վարորդները գործադուլ էին արել՝ մի քանի պահանջ առաջադրելով քաղաքային իշխանությանը։ Դրանցից մեկը երթուղիների վերջնակետերում հասարակական զուգարանների ապահովումն էր։ Այսօր, սակայն, պարզվեց, որ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի պաշտոնյաներից հետաքրքրվեց, թե ինչ է իրականացվել այդ ուղղությամբ։ Ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Այվազյանը հայտնեց. «Մինչև հունվարի վերջ կլինի»։ Քաղաքապետի ճշտող հարցին ի պատասխան նա կրկնեց նույն ժամկետը։

«Բոլոր կետերում, որտեղ կարիք ունենք, այդ զուգարանները կունենա՞նք», - հետաքրքրվեց Ավինյանը՝ խնդրելով ևս մեկ անգամ վստահեցնել, որ մինչև հունվարի վերջ կլինի։ Ի պատասխան՝ այս անգամ Էդուարդ Այվազյանն ասաց՝ «փորձենք»։

Այնուհետև պարզվեց, որ ընկերությունն անգամ մրցութային փուլը չի սկսել։ Այն ընդամենը երեքշաբթի օրն են նախատեսում մեկնարկել։ Ավինյանն էլ կատակեց. «Էդ գնաց, մրցույթը՝ դրիմ» (ակնարկելով «Կարգին հաղորդման» հայտնի՝ «Պատուհանը դրի՛» դրվագը - Գ․Թ․)։

Ավինյանը փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին խնդրեց մրցույթը սեղմ ժամկետներում կազմակերպել, քանի որ վարորդներին խոսք են տվել։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում