Իրանի հարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ կարևոր են. հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային։
Անդրադառնալով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի անցյալ շաբաթվա տարածաշրջանային այցին՝ խոսնակն ասել է. «Այցերը Բաքու և Երևան նախապես էին ծրագրվել։ Իրանի հարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ կարևոր են մեզ համար։ Մեզ համար կարևոր է անվտանգությունը Հարավային Կովկասում, և մենք օգտագործում ենք բոլոր միջոցները այդ կարևոր տարածաշրջանում անվտանգության բարձրացման համար։ Անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանային երկրների ջանքերով՝ առանց օտարերկրյա միջամտության»,- եզրափակել է Բաղային։
Ահմադիանի տարածաշրջանային այցի մասին ամփոփ՝ ստորև.
Civilnet











