Գլխավոր Լրահոս

Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը․ քաղաքապետարան

Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը: Այդ մասին հայտնել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին»,- Ֆեյսբուքում գրել է Կոստանյանը՝ հավելելով, որ քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար: Այդ հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հետագայում տեղեկատվություն կտրամադրի քաղաքապետարանը։

***

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ի դեկտեմբերի 23-ին զարմանք էր հայտնել այդ ծախսի վերաբերյալ։ 

«Ես ինքս, իհարկե, արդեն այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել, մասնավորապես ինձ համար տոմսերը, և, անկեղծ ասած, նույնպես մի փոքր ապշած էի այդ թվերից»,- ասել էր նա՝ խոստանալով անձամբ փոխհատուցել այդ գումարը։

Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք։

Ըստ լրատվամիջոցի՝ այդ նպատակով Երևան-Դոհա-Լոս Անջելես-Դոհա-Երևան 9 տոմս է ձեռք բերվել, որոնցից 8-ը՝ էկոնոմ դասի, 1-ը՝ բիզնես։ էկոնոմ դասի 8 տոմսերից 7-ի դեպքում 1 տոմսի արժեքը հաշվարկվել է 585,000 դրամ, 1-ինը՝ 720,000 դրամ, իսկ բիզնես դասի տոմսի արժեքը՝ 7 միլիոն 650 հազար դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում