Գլխավոր Լրահոս

Զավթված տարածքների վերադարձ, կոռուպցիոն ռիսկեր, ուսուցում. կարևորը՝ Պապիկյանի ասուլիսից

Զավթված տարածքների վերադարձ, կոռուպցիոն ռիսկեր, ուսուցում. կարևորը՝ Պապիկյանի ասուլիսից

Զինված ուժերը որևէ պետական մարմնի առջև դռները չեն փակում. հունվարի 15-ի ասուլիսին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ՍիվիլՆեթի այն հարցին, թե ինչ է պաշտպանական գերատեսչությունն իրականացնում համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ գրավականը հնարավորինս թափանցիկության ապահովումն է․ «Զինված ուժերն այնպիսի կառույց են, որտեղ անխափան հասանելիություն ունեն պատկան մարմինները՝ որևէ փաստաթղթի ծանոթանալու հնարավորությամբ։ Ես այն պաշտպանության նախարարն եմ, որը երբեք որևէ մարմնի առջև դռներ չի փակել։ Ես շահագրգիռ եմ, որ եթե կան հարցեր, ապա դրանց ուսումնասիրություններ ու հետաքննություններ սկսվեն»։

Զինծառայողների առաջին օգնության խորացված ուսուցման մասին

ՍիվիլՆեթը հետաքրքրվեց, թե Հայաստանի զինված ուժերում կա՞ առաջին օգնության խորացված ուսուցում ժամկետային, պայմանագրային զինծառայողների կամ 25-օրյա վարժանքների մասնակիցների համար։ Ինչո՞ւ զինծառայողները, հատկապես դիրքապահները, չունեն առաջին օգնության ամբողջական պայուսակ՝ համարժեք ՆԱՏՕ-ի չափորոշիչներին։

Նախարարն ասաց, որ Հայաստանի բանակի կերպափոխման հայեցակարգում նաև այս խնդրի լուծումն են նախատեսել։

«Կերպափոխման հայեցակարգը նրա մասին է, որ մենք կարողանանք փոխել մեր մոտեցումները։ Մեր մարտական պատրաստության վարչությունը փոփոխոթւյանէ  ենթարկում սկսած կանոնակարգից մինչև հայեցակարգային դրույթներ։ Դա հեշտ չի լինելու։ Մենք հաստատակամ ենք։ Կգա այն ժամանակը, որ սահմանում կանգնած զինվորը կունենա բոլոր միջոցները»,- ամփոփեց նա։

Հայաստանից զավթված տարածքների վերադարձի մասին

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ունի որոշում, որ ՀՀ օկուպացված շուրջ 200 կմ² տարածքի հարցը, որի մաս է կազմում Ջերմուկի մերձակա բարձունքը, պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծվի։ Պապիկյանը հավելեց, որ այդ հարցը հասցեագրված է սահմանազատման-սահմանագծման և սահմանների անվտանգության հանձնաժողովին։

«Պատճառ չեմ տեսնում ռազմական գործողությունների ընթացքում բաց հարցազրույց տված ԳՇ պետի պաշտոնանկության մասին խոսել»,- նշեց նախարարը՝ անդրադառնալով ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի՝ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ջերմուկի գրավված տարածքներից ադրբեջանցիների հետ քաշվելու վերաբերյալ վստահեցումներին։

Լրագրողի հարցին, թե արդյոք ադրբեջանցիները գտնվում են նույն տեղում, նախարարն ասաց, որ աշխարհագրորեն այո, ադրբեջանցիները աշխարհագրորեն այդ տարածքում են, և հարցի լուծումը հասցեագրվել է սահմանազատման հանձնաժողովին։

Կարդացեք նաև՝

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում