Գլխավոր Լրահոս

Արմեդ համակարգը կօգտագործվի զորակոչիկների հետազոտությունների ժամանակ. Փաշինյան

Արմեդ համակարգը կօգտագործվի զորակոչիկների հետազոտությունների ժամանակ. Փաշինյան

Կառավարության հունվարի 15-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս։ 

Գործադիրը քննարկում էր պաշտպանության նախարարության նախագիծը, որը կարգավորում է քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության տվյալների էլեկտրոնային համակարգ մուտքագրումը։ Փաստաթուղթը հստակեցնում է նաև ռազմափորձաքննական կենտրոնի իրավասություններն ու քաղաքացիների բժշկական հետազոտությունների ծավալները։

«Որոշման նպատակն է արխիվացնել երեխաների հետազոտությունները, որպեսզի հասկանանք՝ ինչպես եղավ, որ ամբողջ կյանքում առողջ երեխայի մոտ 17-18 տարեկանում հանկարծ հիվանդությունների փունջ է հայտնվում», - նշեց վարչապետը։ Զորակոչային հանձնաժողովները հասանելիություն կստանան Արմեդ համակարգում անձի առողջական տվյալներին։

Փաշինյանն անդրադարձավ նաև բանակից խուսափելու սոցիալական հետևանքներին. «Հասարակության մի մասը գիտի, որ ապօրինի կերպով ազատվել է բանակից։ Սա հոգեբանական արգելքներ է ձևավորում։ Նկատում եմ, որ աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան տղաները։ Կարծում եմ՝ սա կապված է նրա հետ, որ 15 տարեկանից սկսած դեֆորմացիան սկսվում է»։

Վարչապետը բերեց օրինակներ իր շրջապատից՝ նշելով, որ ճանաչում է տաղանդավոր երիտասարդների, որոնք մեծ ներուժ ունեին, սակայն զորակոչային տարիքում ծնողների կեղծիքների պատճառով այլևս մրցունակ չեն դարձել կյանքում։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ հեղինակի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում