Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանը համալրել է ավտոբուսների վարորդների թափուր հաստիքների գրեթե կեսը

Քաղաքապետարանը համալրել է ավտոբուսների վարորդների թափուր հաստիքների գրեթե կեսը

Գևորգ Թոսունյան

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն վարորդների 225 թափուր հաստիքներից համալրել է 110-ը։ Այս մասին հայտնեց ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյանը քաղաքապետարանի հունվարի 20-ի աշխատանքային նիստում։ Նա նշեց, որ նույն տեմպով շարունակելու դեպքում այս շաբաթ կավարտեն վարորդների համալրման աշխատանքները։

Քաղաքապետարանը նոյեմբերից սկսած չէր կարողանում լուծել այս խնդիրը։ Գործընթացը տեղից շարժվեց միայն նախորդ շաբաթ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի քննադատությունից հետո։

Տիգրան Ավինյանը զայրացավ՝ տեղեկանալով «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում 225 թափուր հաստիքի մասին։ «Առաջին բանը, ինչ մարդիկ հունվարի 1-ին տեսնում են, ինչ-որ կիսատ-պռատ աշխատող գծերն են»,- ասել էր նա։

«Մենք նոյեմբերից ավտոբուսները փաստացի ունենք, գիտենք՝ հունվարից ինչ ուղղություններով և ինչ գծեր ենք փոխարինելու։ Այս ամենով հանդերձ, մենք ունենք հավաքագրման խնդիր։ Հետո էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան, գիտեք, մի հատ էլ հլը միասնական տոմսային համակարգի անցեք, որ մի քիչ էլ ավելի սպասեք։ Հունվարի վերջով մենք այս ցուցանիշն էականորեն պիտի բարելավված լինենք»,- ասել էր քաղաքապետը։

***

Երևանում ներդրվում է հանրային տրանսպորտի նոր միասնական տոմսային համակարգ, որն ամբողջությամբ կսկսի գործել փետրվարի 1-ից։ Մինչ այդ Երևանի տրանսպորտում արդեն վերացվել է 100 դրամանոցներով վճարում կատարելու հնարավորությունը։ Այլևս չի գործի 100 դրամ սակագինը։

Տոմսային նոր համակարգն ունենալու է յոթ հիմնական փաթեթ, որոնք իրենց հերթին ունենալու են զեղչային տարբերակներ։ Հիմնական փաթեթները նախատեսված են 90 րոպեից մինչև մեկ տարվա համար։

Փաթեթներն ու դրանց արժեքը

Կարճաժամկետ տոմսեր

90 րոպե – 3 ուղևորություն (300 դրամ՝ ֆիզիկական քարտ կամ 280 դրամ՝ էլեկտրոնային տոմս)

1 օր – 8 ուղևորություն (900 դրամ կամ 880 դրամ)

7 օր – 30 ուղևորություն (5,000 դրամ կամ 4,800 դրամ)

Երկարաժամկետ տոմսեր (անսահմանափակ)

30 օր – 9,000 դրամ կամ 8,800 դրամ.

90 օր – 24,000 դրամ կամ 23,600 դրամ

365 օր – 90,000 դրամ կամ 88,000 դրամ

Բազմակի օգտագործման տոմսեր

10 ուղևորություն՝ 30 օրվա ընթացքում (2,200 դրամ կամ 2,100 դրամ)

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում