Գլխավոր Լրահոս

ԱՄՆ Սենատը Մարկո Ռուբիոյին հաստատել է պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը Մարկո Ռուբիոյին հաստատել է պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հունվարի 20-ին միաձայն հաստատել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։ Ռուբիոյի օգտին քվեարկել է 99 սենատոր։ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Ռուբիոն դարձել է Թրամփի վարչակազմի առաջին թեկնածուն, որը հաստատել է Սենատը։

53-ամյա Ռուբիոն Չինաստանի լուրջ քննադատն է և Իսրայելի պաշտպանը։ Լսումների ժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է փոխի իր քաղաքականության ուղղությունը՝ Չինաստանից ավելի մեծ կախվածությունից խուսափելու համար։ Ռուբիոն նաև խոստացել է ամուր արտաքին քաղաքականություն՝ կենտրոնացած ամերիկյան շահերի վրա։

Ավելի վաղ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն էր հայտնել սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությանն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։

«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքսանդր Գալիցկու հեղինակած փաստաթուղթն ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման հրատապությունը, ինչպիսիք են՝ Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտումների հետևանքների վերացումը, ադրբեջանցի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառումը, արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի իրացումն ու Սիրիայում խոցելի փոքրամասնությունների պաշտպանությունը։

Հայ դատի հանձնախումբը շեշտել էր, որ սենատոր Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնում հաստատելը առանցքային հնարավորություն է Միացյալ Նահանգների համար՝ իր արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնելու արդարության և հաշվետվողականության սկզբունքներին:

2023 թվականի նոյեմբերին Ռուբիոն աջակցել էր Սենատի ընդունած «Հայկական պաշտպանության ակտին», որն արգելում է ԱՄՆ նախագահի ռազմատեխնիկական օգնությունն Ադրբեջանին։ Ռուբիոն հայտարարել էր, որ ամերիկացի հարկատուների գումարները չեն կարող գնալ Ադրբեջան՝ երկիր, որը տարածաշրջանում անկայունություն է ստեղծել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում