Գլխավոր Լրահոս

Խոշոր բիզնեսն ապահովել է հարկային մուտքերի 74%-ը

Խոշոր բիզնեսն ապահովել է հարկային մուտքերի 74%-ը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների հունվար-սեպտեմբեր ամիսների ցանկը։ Ըստ այդմ՝ այս տարվա ինն ամիսներին նրանք պետբյուջե են վճարել 394,9 մլրդ դրամի հարկեր, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 42 մլրդ դրամով կամ 12%-ով։

1000 խոշոր հարկատուներն ապահովել են հունվար-սեպտեմբերին պետբյուջե մուտքագրված ընդհանուր հարկային եկամուտների 74%-ը (այն դեպքում, երբ անցած տարի՝ 42,7%-ը)։ Այս տարվա ինն ամիսներին պետբյուջե մուտքագրված հարկայի եկամուտների ծավալն ավելացել է 49,1 մլրդ դրամով, իսկ սոցվճարների հետ միասին՝ 50,5 մլրդ-ով։ Ստացվում է, որ 1000 խոշոր հարկատուները ապահովել են հավելյալ հարկային եկամուտների 85,5%-ը։

Թեև վճարումների աճին՝ ընդհանուր ծավալում անցած տարվա համեմատ նվազել է ուղղակի հարկերի մասնաբաժինը։ Եթե անցած տարի 1000 խոշոր հարկ վճարողների հարկերի 26,6%-ը (93,7 մլրդ դրամ) եղել են ուղղակի հարկեր, ապա այս տարի ցուցանիշը կազմել է 26,1% (102,9 մլրդ դրամ)։ Ուղղակի հարկերի ծավալն աճել է 9,2 մլրդ դրամով կամ 9,8%-ով։

1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը՝ վճարելով 22,6 մլրդ դրամի հարկեր (անցած տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ 6,7 մլրդ դրամով կամ 50%-ով ավելի)։ Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 16,43 մլրդ-ով։ Ընկերության վճարած հարկերն անցած տարվա ինն ամիսների համեմատ կրճատվել են 6 մլրդ-ով կամ 27%-ով։

Երրորդ հորիզոնականում Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 13,56 մլրդ դրամ հարկերով, ինչն անցյալ տարվա համեմատ ավելի է 1,66 մլրդ դրամով կամ 14%-ով։

Չորորդ տեղում է «Ղ-Տելեկոմը»՝ վճարել է 13,33 մլրդ դրամի հարկեր կամ 1,1 մլրդ դրամով ավելի (9%)։ Հեռահաղորդակցային մյուս օպերատորը՝ «ԱրմենՏելը» հինգերորդ տեղում է, վճարել է 9,67 մլրդ դրամի հարկեր, ինչն անցած տարվա համեմատ քիչ է 65 մլն դրամով։

Վառելիքի շուկայի առաջատար «Ֆլեշ» և «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությունները զբաղեցրել են համապատասխանաբար 6-րդ և 7-րդ տեղերը՝ վճարելով 7,9 մլրդ դրամի և 7 մլրդ դրամի հարկեր։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ վճարելով 6,87 մլրդ դրամի հարկեր կամ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 700 մլն-ի պակաս։

Ցուցակի 9-րդ և 10-րդ հորիզոնականները զբաղեցրել են «Դինո գոլդ մայնինգ» (վճարել է 5,6 մլրդ դրամի հարկեր) և «Հայկական ատոմային կայան» ընկերությունը (վճարել է 4,66 մլրդ-ի հարկեր)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում