Հայաստանի կառավարությունը հունվարի 23-ին չզեկուցվող հարցերի շարքում որոշեց Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման աշխատանքները պատվիրակել «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերությանը։ Ըստ գործադիրի՝ մեկ անձից գնում կատարելու դեպքում հնարավոր կլինի պատշաճ կերպով ապահովել ծրագրի հետ կապված բնականոն աշխատանքները և շարունակական զարգացումը:
Ավելի վաղ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը մշակող ընկերությունը հայտարարել էր, որ առաջին շենքերը կկառուցվեն 2029-ին, իսկ քաղաքն ամբողջական տեսք կստանա 20-30 տարում։
Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հայտարարել է, որ «Ակադեմիական քաղաք» նախագծում ներառված է նաև այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպիսին ուսանողական կացարաններն են, որոնք այսօր լուրջ հարց են Հայաստանում:
Դիտեք նաև՝
Civilnet











