Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են մեծացնել առևտրաշրջանառության ծավալները

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են մեծացնել առևտրաշրջանառության ծավալները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևին։  Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, ներկայացրել են իրենց երկրների  պատրաստակամությունը՝  խորացնել հարաբերությունները մի շարք ոլորտներում:

Կուլուբաևը Միրզոյանին հրավիրել է Ղրղզստան։ «Ես սիրով ընդունեցի հրավերը, և մենք կկազմակերպենք այդ այցը»,- լրագրողների համար համատեղ հայտարարության ժամանակ ասել է Միրզոյանը։ 

Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարներն այսօր ստորագրել են  երկու երկրների միջև 2025-26թթ. համագործակցության ծրագիրը: Ստորագրվել է նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղրղզական Հանրապետության ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության մասին համաձայնագիրը։

Արարատ Միրզոյանը նաև հայտարարել է, որ երկու երկրները նախատեսում են  մեծացնել  առևտրաշրջանառության ծավալները: 

«Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանն ու Ղրղզստանը, նոր ջանքեր են գործադրում մեծ լոգիստիկ ցանցերի մաս դառնալու: Այստեղ շատ կարևոր և ուշագրավ է մեր կառավարության ունեցած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ներկայացրել եմ գործընկերոջս, հուսով եմ՝ այս և մյուս ծրագրերն իրականություն կդառնան և նոր հնարավորություններ կստեղծեն»,- ասել է Միրզոյանը:

Ղրղզստանի ԱԳ նախարարն իր հերթին ընդգծել է, որ հայ-ղրղզական հարաբերությունները շատ բարիդրացիական են, երկու երկրների միջև կա քաղաքական երկխոսություն։  

«Բացի այդ առևտրաշրջանառության առումով մենք դիտարկելու ենք էներգետիկայի,  զբոսաշրջության, գյուղատնտեսության,  ՏՏ ոլորտներում զարգացումների շուրջ։ Վերջին տարիներին մեր երկրները գրանցել են մեծ աճ՝ տնտեսական և տարատեսակ այլ առումներով»,- ասել է Ղրղզստանի ԱԳ նախարարը։

Հայաստանն ու Ղրղզստանն անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Հայաստանի և Ղրղզստանի միջև առևտրաշրջանառության ծավալը 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով կազմել է 12 մլն դոլար. 2023 թվականին՝ 29,5 մլն դոլար, 2022 թվականին՝ 6,9 մլն դոլար, 2021 թվականին՝ 2,8 մլն դոլար, 2020 թվականին՝ 2,1 մլն դոլար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում