ՀԱՊԿ-ը Հայաստանը շարունակում է դաշնակից համարել. ՏԱՍՍ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, նախկինի պես Հայաստանը համարում է իր դաշնակիցը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ 2025 թվականին ՀԱՊԿ-ում Երևանի մասնակցությունը սառեցնելու հիմքերը կվերանան։
«Այո, կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարության մասին։ Սակայն մենք նախկինի պես Հայաստանին դաշնակից ենք համարում և շարունակում ենք համագործակցել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով», - նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում հայտարարել է, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ կապված բոլոր ռիսկերը:
Civilnet










