Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Թուրքիայի օտարերկրյա արժույթով թողարկողի սուվերեն վարկային վարկանիշը բարձրացրել է մեկ աստիճանով՝ BBB- -ից մինչև BB+, ազգային արժույթով թողարկողինը՝ երկու աստիճանով:
Այսպիսով՝ երկրի վարկանիշը բարձրացվել է մինչև ներդրումային մակարդակ՝ կայուն կանխատեսմամբ:
Գործակալությունը վարկանիշի բարձրացումը պայմանավորել է երկրի կարճաժամկետ մակրոտնտեսական ռիսկերի նվազմամբ պետպարտքի նվազման ֆոնին, ինչպես նաև միջնաժամկետ հեռանկարում մակրոտնտեսական բարենպաստ կանխատեսումներով և երկրի տնտեսության դիվերսիֆիկացմամբ:
Գործակալության կանխատեսման համաձայն՝ 2012թ. երկրի ՀՆԱ-ն կկազմի 3%, 2013թ.՝ 3,8%, 2014թ. 4,5%: Բացի այդ՝ ակնկալվում է գնաճի և գործազրկության տեմպերի նվազում:
Civilnet











