Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն 90 օրով առկախում է արտաքին օգնությունը

ԱՄՆ-ն 90 օրով առկախում է արտաքին օգնությունը

ԱՄՆ-ը դադարեցրել է գրեթե ամբողջ արտաքին օգնությունը և սառեցրել նոր օգնության տրամադրումը։ Այս մասին հայտնի է դարձել պաշտոնյաներին և արտերկրում գտնվող ԱՄՆ դեսպանատներին ուղղված ներքին հուշագրից, հաղորդում է BBC-ն։

Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն՝ սառեցումը կտևի 90 օր՝ արդյունավետության և արտաքին քաղաքականության հետ համապատասխանության վերանայման նպատակով։

ԱՄՆ-ն՝ աշխարհի խոշորագույն դոնորը, 2023-ին տրամադրել է 68 մլրդ դոլարի օգնություն։ Սառեցումը վերաբերում է զարգացման և ռազմական օգնությանը՝ բացառությամբ արտակարգ պարենային օգնության և Իսրայելին ու Եգիպտոսին տրամադրվող ռազմական ֆինանսավորման։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ արտերկրում ԱՄՆ ծախսերը պետք է իրականացվեն միայն այն դեպքում, եթե դրանք Ամերիկային դարձնում են «ավելի ուժեղ», «ավելի ապահով» կամ «ավելի բարգավաճ»։

Սառեցումը կարող է ազդել նաև Ուկրաինայի վրա, որը Թրամփի նախորդ՝ Ջո Բայդենի օրոք ստացել է միլիարդավոր դոլարների զենք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում