Գլխավոր Լրահոս

Կանխիկ շրջանառությունը տրանսպորտային համակարգի համար թմրամիջոցի նման է. Տիգրան Ավինյան

Կանխիկ շրջանառությունը տրանսպորտային համակարգի համար թմրամիջոցի նման է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 27-ին քաղաքապետարանի հերթական աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց, որ իշխանությանն ի վերջո հաջողվել է տրանսպորտային համակարգից վերացնել կանխիկ դրամի շրջանառությունը։

«Կանխիկ շրջանառությունը առհասարակ վերացնելու ժամանակ հազար ու մի խնդրի ենք բախվել։ Կանգնել ենք այնպիսի խնդիրների առաջ, որ այն հանելը բերել է բացասական հետևանքների՝ նկատի ունեմ, որ վարորդները պարզապես չեն վարել, որովհետև այդ կանխիկ շրջանառությունը, կներեք արտահայտությանս համար, թմրամիջոցի նման մի բան է այդ համակարգի համար», - նշեց Ավինյանը՝ քննադատելով ընդդիմադիրների մոտեցումը։

«Նրանք մարդկանց առաջարկում են կոպեկը վերադարձնել շրջանառության մեջ։ Կոպեկի վրա այս համակարգը հիմնել և գնալ հետընթացի։ Այդ կոպեկը բայց տեղ չի հասնում, այն չի ծառայում տրանսպորտային համակարգին», - ընդգծեց քաղաքապետը։

Տրանսպորտի թանկացման դեմ բողոքում են ու ակցիաներ իրականացնում Երևանի ավագանու ընդդիմադիր՝ «Մայր Հայաստան» խմբակցությունն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր թիմով։ Նրանք առաջարկում են նոր փաթեթները թողնել, սակայն պահպանել նաև հարյուր դրամով մեկ ուղղության սակագինը։

Գևորգ Թոսունյան

Կարդացեք նաև՝

https://civilnet.am/news/814005/%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%ab%d5%af-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ba%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%a9%d5%b4%d6%80%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%ab-%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a7-%d5%bf%d5%ab%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%be%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում