Հունվարի 27-ին մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Այս մասին հաղորդում է «Sputnik Արմենիա»-ն։
Նախօրեին լրագրողի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Մայիսին Դուլյանը կդառնար 72 տարեկան։
2019 թվականից Դուլյանն աշխատում էր «Sputnik Արմենիա»-ում, մինչ այդ՝ Հանրային հեռուստաընկերությունում, Շանթ Հ/Ը-ում, Կենտրոն Հ/Ը-ում։
Civilnet











