Գլխավոր Լրահոս

Շինհրապարակների համար անվտանգության նոր կանոններ են մշակվում

Շինհրապարակների համար անվտանգության նոր կանոններ են մշակվում

Քաղաքաշինության կոմիտեն մշակել է շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը։

Հայաստանում, հատկապես մայրաքաղաք Երևանում, տարեցտարի ավելանում է բազմաբնակարան շենքերի շինարարությունը, միաժամանակ՝ ավելանում մահվան դեպքերը շինհրապարակներում։ Դեռևս նախորդ տարի ՍիվիլՆեթն անդրադարձել էր այս խնդրին՝ արձանագրելով, որ վերջին մեկուկես տարում շինհրապարակներում մահվան 12 դեպք է գրանցվել։

Քաղաքաշինության կոմիտեն շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույց է մշակել, որը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ 

«Շինարարության մեջ զբաղված ոչ բոլոր մասնակիցներն են (գործատու, աշխատող) տեղեկացված շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման հիմնական պահանջների մասին»,- արձանագրել է կոմիտեն։

Մշակված ուղեցույցը նպատակ ունի ընդգծել անվտանգության կարևորությունը՝ մանրամասնելով շինարարական նորմերի և կանոնների պահանջները՝ դրանց բովանդակությունը հասկանալի ձևով ներկայացնելու համար:

Գործատուի և աշխատողի պարտավորությունները

Ըստ ուղեցույցի՝ գործատուն պետք է մի շարք քայլեր ձեռնարկի՝ ապահովելու շինհրապարակում աշխատողների անվտանգությունը։ Պայմաններից առաջնայինն է, որ բանվորական անձնակազմի ներկայացուցիչները չափահաս լինեն և անցնեն բժշկական զննություն։

Գործատուն պարտավոր է ապահովել շինարարական հրապարակի անհրաժեշտ ցանկապատումը (պահպանական, պաշտպանական, ազդանշանային), տեսանկարահանման սարքով համալրումը և այլն։ Նա պետք է բանավոր իրազեկի աշխատանքների մեկնարկի և վտանգավոր գոտիների, առկա ռիսկերի, անվտանգության պահանջների մասին՝ համակարգելով և հսկելով ամբողջ գործընթացը, ինչպես նաև այդ մասին մատյան վարի։

Կարևոր կետերից է նաև աշխատողների համար անվտանգության տեխնիկայի դասընթացի իրականացման պահանջը՝ առկա մասնագիտական ռեսուրսով, որակավորված մասնագետների և մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ։ Հետագա ուսուցումը ևս շեշտադրվում է ուղեցույցում։

Գործատուն պարտավոր է աշխատողներին տրամադրել տեխնոլոգիական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական և անհատական պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ արտահագուստ, որի մեջ պետք է լինի կզակային ժապավենով ամրացված սաղավարտը։

Աշխատողը պետք է հետևի գործատուի ցուցումներին և թույլ չտա, որ կողմնակի անձինք մտնեն շինհրապարակ։ Եթե ուղեցույցով նախատեսված պայմանները չեն պահպանվում, կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ կարող են պատասխանատվության միջոցներ կիրառվել։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում