Գլխավոր Լրահոս

2024-ին ՎԶԵԲ-ը Հայաստանում ռեկորդային 396 մլն եվրո ներդրում է արել 

2024-ին ՎԶԵԲ-ը Հայաստանում ռեկորդային 396 մլն եվրո ներդրում է արել 

2024-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում իրականացրել է 396 մլն եվրոյի ներդրում 19 նախագծերի շրջանակներում, ինչը ներդրումների պատմականորեն ամենաբարձր մակարդակն է, նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։

«Տարին նշանավորվեց մի շարք կարևոր նախագծերով։ Օրինակ՝ Հայաստանում ՎԶԵԲ-ի ամենամեծ «Սիսիան-Քաջարան ճանապարհային նախագիծը», որը նպատակ ունի բարելավել երկրի կապակցվածությունը։ Կայուն զարգացման հետ կապված առաջին պարտատոմսերում ներդրումները նպաստեցին հեռահաղորդակցության ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև Փախստականների կարիքներին արձագանքման փաթեթի  շրջանակներում ստորագրված առաջին նախագիծը, որն ուղղված էր երկրում փախստականներին աշխատաշուկային ինտեգրելուն՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների ամրապնդմանը»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։

Նրա խոսքով՝ բոլոր այս նախաձեռնությունները կարևոր դեր են ունեցել Հայաստանի տնտեսության ամրապնդման, ֆինանսական համակարգի աջակցման, կանաչ նախաձեռնությունների խթանման, ենթակառուցվածքների բարելավման, փախստականների ինտեգրման և քաղաքացիների ընդհանուր կյանքի որակի բարձրացման գործում։

ՎԶԵԲ-ը պահպանել է ՓՄՁ-ներին իր աջակցությունը՝ 125 մլն եվրո գումարի վարկային գիծ տրամադրելով վեց գործընկեր բանկերի և մեկ լիզինգային ընկերության՝ բիզնեսներին, այդ թվում՝ կին ձեռներեցներին՝ բարելավելով մրցունակությունը, էներգաարդյունավետությունը, տնտեսական դիմակայությունը և ներառականությունը, ինչպես նաև փախստականներին աջակցությունը։ 

Վարկային գծերը զուգորդվում են դոնոր գործըներների՝ ԵՄ-ի, SIDA-ի և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից տրամադրվող դրամաշնորհներով: Առևտրի կարևորագույն հոսքերին աջակցելու նպատակով ՎԶԵԲ-ն իր «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակում Հայաստանում աջակցել է շուրջ 60 մլն  եվրո արժողությամբ առևտրի ֆինանսավորման գործարքներին՝ տեղական ութ գործընկեր բանկերի մասնակցությամբ։

Բանկը նաև հանձն է առել 12 մլն եվրո տրամադրել «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի նախագծի» համար, որը նոր մաքսային և լոգիստիկ հանգույց կլինի։ Այս ծրագիրը կօպտիմալացնի առևտուրը և կպարզեցնի արտահանման և ներմուծման ընթացակարգերը հայկական բիզնեսների համար։ Բացի այդ, այն ունի փախստականներին աշխատաշուկայում ինտեգրելու բաղադրիչ, իսկ կենտրոնը կկառուցվի էներգաարդյունավետության միջազգային չափանիշներին համապատասխան՝ դարձնելով այն Հայաստանում առաջին հասարակական շենքը, որը կհամապատասխանի «կանաչ շենքի» չափանիշներին։

2024-ին ավատվել է նաև չորս տարի առաջ ՎԶԵԲ-ի, IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) և տեղական առևտրային բանկի կողմից ֆինանսավորված արդյունաբերական մասշտաբի առաջին արևային էներգակայանը՝ Մասրիկի արևային կայանը, և միացվել Հայաստանում էներգետիկ ցանցին։ Այս նախագիծն ամրապնդում է երկրի էներգետիկ անվտանգությունը և կրճատում կախվածությունը ներկրվող վառելիքից։

Բանկի ծրագրերի ընդհանուր թիվը Հայաստանում հասել է 224-ի, որոնց ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 2,6 մլրդ եվրո, իսկ մասնավոր հատվածի ներդրումները կազմում են 84 տոկոս։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում