Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքում մեկ ուղևորության համար փետրվարի 1-ից սահմանվելու է 150 դրամ վարձ, իսկ անսահմանափակ փաթեթները երկարացվելու են։
«Հաշվի առնելով ձեր տասնյակ հազարավոր զանգերը, բողոքներն ու առաջարկությունները ավագանու ՔՊ և Հանրապետություն խմբակցությունների, ինչպես նաև ավագանու մեր որոշ ընդդիմադիր անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևարատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ»,- Ֆեյսբուքի եթերում ասել է Ավինյանը։
Փոփոփոխությունը, ըստ նրա, գործելու է 2025-ի ամբողջ ընթացքում։
Նրա խոսքով՝ առաջարկվող 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով և միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում։
«Մեր նպատակն է ստեղծել տոմսային համակարգ, որը մի կողմից կլինի հարմարավետ և մատչելի բոլոր մարդկանց համար, մյուս կողմից մեզ հնարավորություն կտա լուծելու կանգառներում երկար սպասելու խնդիրը, ավտոբուսների գերբեռնվածության խնդիրը, ավտոբուսային պարկի շարունակական թարմացման խնդիրը, նոր կանգառասրահների տեղադրման խնդիրը և այլն»,- ասել է Ավինյանը։
Civilnet











