Գլխավոր Լրահոս

Բրյուսելում այսօր կքննարկվի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը. «Ազատություն»

Բրյուսելում այսօր կքննարկվի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը. «Ազատություն»

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացման հարցն այսօր կքննարկվի Բրյուսելում՝ Եվրամիության երկրների դեսպանների կողմից։

«Ազատության» թղթակից Ռիկարդ Յոզվյակը հույս է հայտնել, որ առանց անսպասելի խոչընդոտների, դեսպանները կհաստատեն առաքելության մանդատի երկարաձգումը մինչև 2027թ. փետրվարի 19-ը։  Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող։ 

Ըստ պաշտոնական փաստաթղթերի, դիտորդական առաքելության գործունեության տարածքը ներառում է հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ Նախիջևանի հատվածը։ Սակայն, առաքելությունն ինքն է նշել, որ առկա ռեսուրսներով հնարավոր չէ վերահսկել սահմանային բոլոր միջադեպերը։ Փոխարենը, դիտորդները կենտրոնանում են կոնկրետ միջադեպերի վայրեր այցելելու վրա և իրենց զեկույցները կազմում են՝ հիմնվելով բաց աղբյուրների և վստահելի վկաների տրամադրած տեղեկատվության վրա։

Չնայած, որ ԵՄ դիտորդներն անզեն են, այնուամենայնիվ պաշտոնական Բաքուն Հայաստանի տարածքում  առաքելության գործունեությունն անընդունելի է համարում։ Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարում է, թե դիտորդների ներկայությունը սահմանին անվստահություն է առաջացնում Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերություններում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում