Հակակոռուպցիոն դատարանն այսօր վճռել է մեղավոր ճանաչել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Դատարանը հաստատել է, որ Ասլանյանն իր պաշտոնավարման ընթացքում կեղծ փաստաթղթերի միջոցով ապօրինաբար օտարել է Վանաձորի հողատարածքները:
Դատավճռով Մամիկոնյանը դատապարտվեց 4 տարի 6 ամիս ազատազրկման:
Նշենք, որ նախկին քաղաքապետն արդեն իսկ 2 տարի 7 ամիս անցկացրել է կալանքի տակ՝ մինչև գրավով խափանման միջոցի կիրառումը:
Ասլանյանը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի այս որոշումը:
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերի 15-ից։ Նա ազատազրկվել էր տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Civilnet











