Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը», - նշված է հաղորդագրությունում։
Վրաստանի բարձրաստիճան պատվիրակության կազմում է նաև արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Օրեր առաջ՝ հունվարի 16-ին, Բոճորիշվիլին Բաքու էր այցելել։
Civilnet











