Գլխավոր Լրահոս

ՆԳՆ-ն նորից ուզում է հասանելիություն ստանալ տեսախցիներին, բայց ոչ տնտեսվարողների

ՆԳՆ-ն նորից ուզում է հասանելիություն ստանալ տեսախցիներին, բայց ոչ տնտեսվարողների

Ներքին գործերի նախարարությունը նորից նախագիծ է շրջանառել, որով ցանկանում է հասանելիություն ստանալ համայնքային տեսախցիկներին և ուղիղ ռեժիմով վերահսկողություն իրականացնել։ Փաթեթը հաստատվեց կառավարության հունվարի 30-ի նիստին՝ չզեկուցվող հարցերի շրջանակում։

Եթե նախորդ տարի ՆԳՆ-ն նպատակ ուներ հասանելիություն ստանալ տնտեսվարողների տեսախցիկներին, ապա նոր բերված նախագիծն այդ շրջանակին չի առնչվելու։

ՆԳՆ-ն, ըստ նախագծի, հասանելիություն կստանա կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինինների, պետական և համայնքային կազմակերպությունների, էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղերի, ինչպես նաև օդանավակայանների տեսախցիկներին։ Այդ մարմինները պետք է կենդանի ռեժիմով հեռարձակում ապահովեն ոստիկանության համար։ Ընդ որում, ամրագրվել է, որ նախարարությունը շինությունների դրսի հատվածի տեսախցիկների հեռարձակմանը կկարողանա հետևել։ 

Նախագծի նպատակը, ըստ գերատեսչության, իրավախախտումների կանխումն ու բացահայտումն է, հասարակական կարգի պաշտպանությունը, ինչպես նաև տրանսպորտային հոսքի կառավարումը։

Բացի այդ, ներառվել է ևս մեկ նպատակ, որը կար նախկին օրինագծում։ Նախատեսվում է, որ լիազոր մարմինը վճարովի հիմունքներով վերլուծական տվյալները կարող է օրենքով չարգելված նպատակներով տրամադրել պետական և ոչ պետական կազմակերպություններին։ Եթե ԱԺ-ն հաստատի նախագիծը, նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից։

Նախորդ տարի ՆԳՆ-ն նախագիծ էր ուղարկել Ազգային ժողով, որով ցանկանում էր հասանելություն ստանալ տնտեսվարող սուբյեկտների տեսախցիկներին։ ՆԳՆ-ից պարզաբանում էին, որ իրենց նպատակը հանցագործության դեմ պայքարն է, իրավաբաններն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները նախագծում խնդիրներ էին տեսնում։ Նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն հետագայում սառեցվեց։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում