Գլխավոր Լրահոս

Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն

Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն

Հարավային Կովկասում կայունության ապահովման առանցքային խնդիրներից են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ  Անդրեյ Սերդյուկովը։

Նա նաև նշել է, որ Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն, շարունակվում է դրա կարգավորման գործընթացը:

«Հարավային Կովկասում լարվածությանը նպաստում են այդ տարածաշրջանում իրենց ազդեցությունն ամրապնդելու Արևմուտքի փորձերը», - ասել է Անդրեյ Սերդյուկովը։

Պաշտոնյան նշել է, որ ՀԱՊԿ-ի և միացյալ շտաբի աշխատանքներն անցյալ տարի ընթացել են բարդ միջազգային պայմաններում։ Համաշխարհային քաղաքականության մեջ խորացող հակասությունները և աճող անկայունությունը զգալիորեն ազդել են հակամարտությունների սրման վրա։

***

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացումը սկսեց 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ կազմակերպությունը չարձագանքեց Հայաստանի օգնության կոչերին: Հետագայում իրավիճակը սրվեց 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակման ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը կրկին չտրամադրեց պահանջված ռազմական աջակցությունը՝ չնայած կոլեկտիվ պաշտպանության մասին հոդվածի առկայությանը: 2023-ի Հայաստանը սկսեց նվազեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, իսկ 2024-ի հունվարին պաշտոնապես կասեցրեց իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում