Գլխավոր Լրահոս

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Հայաստան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Հաջորդիվ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: 

Հանձնաժողովի նիստից հետո Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով:

Վրաստանում հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններից հետո սա Կոբախիձեի առաջին այցն է. վերջին անգամ նա Հայաստանում էր 2024 թվականի մարտին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում