Գլխավոր Լրահոս

150 դրամ. ավագանին հաստատեց մեկանգամյա ուղետոմսի գինը

150 դրամ. ավագանին հաստատեց մեկանգամյա ուղետոմսի գինը

Երևանի ավագանին հաստատեց՝ հանրային տրանսպորտով մեկ ուղևորության գինը կլինի 150 դրամ։ Որոշումն ընդունվեց ավագանու հունվարի 31-ի նիստին։

Ըստ որոշման՝ մեկ ուղևորության ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմսը արժենալու է 150 դրամ և ձեռքբերման պահից գործելու է երեք օր։

2025-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը քաղաքացիների ձեռք բերած «30 օր», «90 օր» և «365 օր» փաթեթների ժամկետները կավելացվեն ևս 30 օրով։ Փետրվարի 28-ից հետո բոլոր փաթեթները կգործեն նախկին ձևով։

Հունվարի 28-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վկայակոչելով «տասնյակ հազարավոր զանգերն ու հորդորները», անսպասելի հայտարարել էր, որ մեկանգամյա ուղևորության գին է սահմանվում 150 դրամը։ Քաղաքապետարանի՝ ավելի վաղ ներկայացրած փաթեթներում, մինչդեռ, չկար մեկ ուղևորության սահմանված արժեք։ 

«Ես այստեղ որևէ տեսակի հետքայլ չեմ տեսնում, որովհետև ժողովրդավորության գործոններից մեկը այն է, որ իշխանութունը լսի իր ժողովրդին ու իր ժողովրդի պահանջը և շատ դեպքերում կատարի»,- ավագանու այսօրվա նիստին ասաց Տիգրան Ավինյանը։ 

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմսը՝ 150 դրամը, հնարավոր կլինի վճարել և՛ բանկային քարտով, և՛ հավելվածի միջոցով։

Նրա խոսքով՝ իրենց նպատակը «ոչ թե ֆինանսական  տրամաբանություն ունի, այլ՝ քաղաքացիների միասնական տոմսային համակարգի ներգրավման և իրենց կողմից համակարգին ծանոթանալու նպատակ»։

Նիստին քաշքշուկ եղավ. ավագանու ընդդիմադիր անդամները տեղից սկսեցին բղավել, երբ Ավինյանը նրանց մեղադրեց «մեկ տարի շարունակ քաղաքացիներին մանիպուլացնելու և ուղետոմսի գինը 300 դրամ ներկայացնելու մեջ»:

«Հանգստացաք հլը մի հատ»,- սաստեց Ավինյանը և դահլիճ հրավիրեց ոստիկաններին, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին դուրս տանեն:

Քաղաքապետարանի՝ հանրային տրանսպորտի բարեփոխումների և առաջարկվող փաթեթների դեմ բողոքի փողոցային ցույցեր են անում «Մայր Հայաստան» խմբակցությունը և Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ 

Կարդացե՛ք նաև՝ 

Ինչ փոփոխություն է առաջարկում ավագանին տոմսային համակարգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում