2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում կետեր կան, որ անհնարինության աստիճան չեն կատարվել. այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին հրավիրված ասուլիսին։
Պատասխանելով լրագրողի հարցին, որ ներքաղաքական որոշ շրջանակներ պնդում են, որ եթե Հայաստանը չկատարի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը (Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցության տրամադրում), դա կհանգեցնի պատերազմի։
«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ամբողջական փաստաթուղթ է, որը մենք պետք է հաշվի առնենք։ Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելություն չկա, Լաչինի միջանցք չկա և այլն։ Մեր լրատվական և քաղաքական դաշտը երկար ժամանակ արձագանքում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին՝ ասելով, որ այդ հայտարարության մեջ ՀՀ-ն պարտավորվել է, որ անվտանգությունն այդ հաղորդակցության պետք է ապահովի ինչ-որ երրորդ ուժ կամ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետում նման բան չկա գրված»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում ասված է․
Նիկոլ Փաշինյան նաև ասաց, թե «ՀՀ-ն երբեք որևէ փաստաթղթով մասամբ, կամ ամբողջությամբ, իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանությունից ու իրավազորությունից չի հրաժարվել, որևէ կերպ չի համաձայնվել իր իրավազորության սահմանափակմանը»։
«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
Civilnet











