Գլխավոր Լրահոս

Ֆուտբոլի ֆեդերացիան՝ հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը ձգձգելու մասին

Ֆուտբոլի ֆեդերացիան՝ հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը ձգձգելու մասին

Հունվարի 31-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում մեկնաբանել է, թե ինչու է ձգձվում ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը։

«ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։ Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝  գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։ ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար:

Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն՝ թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը», - ասված է հայտարարությունում։

2024-ի հոկտեմբերի 13-ին Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այդ օրվանից ի վեր հավաքականը գլխավոր մարզիչ չունի։ Մարզչի պարտականությունները ժամանակավոր կատարում է Սուրեն Չախալյանը։ Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դեռ դեկտեմբերին հայտնել էր, որ ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը հայտնի կլինի 2025-ի հունվարին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում