Գլխավոր Լրահոս

Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդը, գրավի դիմաց ազատ արձակվել

Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդը, գրավի դիմաց ազատ արձակվել

Վրաստանի ոստիկանությունը փետրվարի 2-ին ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների, երբ հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում էին նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում փակել էին մայրուղին:

Reuters-ի հաղորդմամբ, ձերբակալվել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի առաջնորդ Նիկա Մելիան։

«Ինտերֆաքս»-ն էլ հաղորդում է, որ Մելիան գրավի դիմաց ազատ է արձակվել վարչական իրավախախտման համար ձերբակալվելուց հետո:

«Ոստիկանական բաժանմունքում ես ձեռնաշղթաներով նստած էի աթոռին, և ոստիկանը ոտքով հարվածեց ինձ»,- Մելիայի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բողոքի ակցիայի մեկնարկից առաջ հայտարարել է, որ ոստիկանությունը կապահովի հանրահավաքի անցկացումը խաղաղ մթնոլորտում, օրենքով սահմանված շրջանակներում:

Նոյեմբերին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էր, որ մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները, ինչից հետո Վրաստանում բողոքի ցույցեր են սկսվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում