Գլխավոր Լրահոս

Արտակարգ դեպք մետրոյում․ ձերբակալվել է հինգ օտրարեկրացի

Արտակարգ դեպք մետրոյում․ ձերբակալվել է հինգ օտրարեկրացի

Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվածներից չորսը` Ռուսաստանի Դաշնության, մեկը՝ Լիտվայի Հանրապետության քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում են «Արմենպրես»-ի աղբյուրները։ 

Այսօր` ավելի վաղ, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը հայտնել էր, որ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է կատարել։  Բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը։ 

Այնուհետև դեպքի առնչությամբ Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ փետրվարի 1-ին՝ երեկոյան ժամը 21:32-ին,  օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում դիմակավորված անձինք ներկում են գնացքի վագոնները։

Կարճ ժամանակ անց ստացվել է երկրորդ ահազանգը, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ՝ խոչընդոտելով դրա շարժը։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ խուլիգանները նախապես գործի են դրել գնացքի «վթարային կանգառ» բռնակը։ Շարժակազմի կանգառից հետո նրանք, մագլցելով պատը, մոտեցել և ներկով վնասել են ուղևորատար գնացքի վագոնները։

Իրավապահները բացահայտել են հանցագործների ինքնությունը։ Մետրոպոլիտենի համայնքային ոստիկանության բաժնի աշխատակիցները, համագործակցելով ԱԱԾ-ի և Նոյեմբերյանի համայնքային ոստիկանության հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են հինգ օտարերկրացու, որոնք փորձել են հատել Բագրատաշենի սահմանային անցակետը։ Ձերբակալվածները փոխանցվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում