Գլխավոր Լրահոս

Եվրոպական կառույցները կպահպանեն Առաքելոց վանական համալիրը

Եվրոպական կառույցները կպահպանեն Առաքելոց վանական համալիրը

Եվրոպական հեղինակավոր երկու կառույցներ՝ «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը, հրապարակել են Եվրոպայի վտանգված մշակութային ժառանգության օբյեկտների 2025-ի ցանկը։ 14 հուշարձանների թվում է նաև Հայաստանի Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարարությունից նշում են, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված հուշարձանի պահպանությանն ու հանրայնացմանը։ Մասնավորապես, կիրականացվեն գիտական հետազոտություններ, տարածքի բարեկարգման աշխատանքներ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր։ Հատուկ ուշադրություն կդարձվի էկոզբոսաշրջության զարգացմանը՝ տեղական համայնքների ակտիվ ներգրավմամբ։ Նախատեսվում է նաև բարելավել դեպի հուշարձան տանող զբոսաշրջային արահետները։

Ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով յուրաքանչյուր վայրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելու ու մշակութային արժեք ներկայացնելու հանգամանքը, ինչպես նաև ներկա պահին առկա իրական վտանգը։ Հաշվի է առնվել նաև տեղական համայնքների ներգրավվածության և համապատասխան վայրերը փրկելու հարցում պետական ու մասնավոր շահառուների հանձնառության աստիճանը: Չափանիշների թվում կարևորվել է տեղում սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը խթանելու ներուժը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում