Գլխավոր Լրահոս

«Կապրենք, կտեսնենք». ԿԲ նախագահը՝ ԱՄՆ-ի առևտրային պատերազմների ազդեցության մասին

«Կապրենք, կտեսնենք». ԿԲ նախագահը՝ ԱՄՆ-ի առևտրային պատերազմների ազդեցության մասին

«Կապրենք, կտեսնենք». այսպես պատասխանեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱՄՆ-ի և այլ գերտերությունների միջև առևտրային պատերազմների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին հարցին։

Փետրվարի 4-ին Երևանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի թեմայով ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահը չժխտեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնած առևտրային պատերազմները կարող են ազդել նաև Հայաստանի տնտեսության վրա, սակայն Կենտրոնական բանկը զգուշավոր է գնահատականներում և շարունակում է դրամավարկային քաղաքականության մեղմացումը:

Գալստյանը նշեց, որ ԿԲ խորհրդի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25%-ով նվազեցնելու որոշումը համակողմանի է և չի կենտրոնանում միայն մեկ գործոնի վրա: «Թեև ԱՄՆ-ի մաքսային քաղաքականության փոփոխությունները կարևոր են, սակայն դա միակ հաշվի առնվող գործոնը չէ», - ասաց Գալստյանը:

Սկզբնապես ԱՄՆ-ն հայտարարել էր Կանադայի և Մեքսիկայի հետ առևտրային հարաբերություններում 25%-անոց մաքսատուրք սահմանելու մասին: Երկու երկրներն էլ պատրաստվում էին հայելային պատասխան տալ ԱՄՆ-ի գործողություններին: Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ կողմերը պատրաստ են բանակցել: 

«Նախագահ Թրամփը բանակցություններ է վարել թե՛ Կանադայի վարչապետ Տրյուդոյի, թե՛ Մեքսիկայի նախագահի հետ: Արդյունքում որոշվել է առնվազն մեկ ամսով հետաձգել մաքսային նոր կանոնների կիրառումը՝ կենտրոնանալով սահմանների պաշտպանության հարցերի վրա», - հիշեցրեց ԿԲ նախագհը` մատնացույց անելով իրավիճակի փոփոխության դինամիկան: 

Միևնույն ժամանակ, Մարտին Գալստյանը Հայաստանի տեսանկյունից ավելի մտահոգիչ է համարել այն, որ ԱՄՆ-ի մաքսային նոր օրենքները կարող են տարածվել նաև Եվրամիության և Չինաստանի վրա: 

«Ի տարբերություն Կանադայի և Մեքսիկայի՝ այս երկրների հետ առևտրային հարաբերությունները շատ ավելի մեծ նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար», - նկատեց ԿԲ նախագահը:

Գալստյանը, չցանկանալով քննարկել աևտրային պատերազմների հնարավոր հետևանքները, եզրափակեց. «Կապրենք, կտեսնենք, հիմա չեմ ցանկանում որոշակի դատողություններ անել: Մենք ինֆորմացիան ստանալուն պես վերլուծում և ինտեգրում ենք մեր որոշումների կայացման մեխանիզմի մեջ»:

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում