Գլխավոր Լրահոս

Բանկերի շահույթի ռեկորդային աճը չի կարող չուրախացնել. ԿԲ նախագահ

Բանկերի շահույթի ռեկորդային աճը չի կարող չուրախացնել. ԿԲ նախագահ

Բանկերի շահույթի ռեկորդային աճը չի կարող չուրախացնել, որովհետև այդ շահույթները մասամբ ուղղվելու են մեր տնտեսության ֆինանսավորմանը. ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` փետրվարի 4-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի թեմային նվիրված ասուլիսի ժամանակ: 

Հայաստանի բանկային համակարգը 2024 թվականին գրանցել է ռեկորդային մեծ շահույթ՝ գերազանցելով 2023-ի ցուցանիշները: ՀՀ առևտրային բանկերը 2024թ-ին արձանագրել են շուրջ 363 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 49%-ով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Հայաստանի բանկերի միության տվյալներով, համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 20%-ով՝ հասնելով 1,8 տրլն դրամի, իսկ ակտիվները 20%-ով ավելանալով՝ կազմել են 11 տրլն դրամ։

Նշանակալի աճ է արձանագրվել նաև վարկավորման ոլորտում. վարկային ներդրումներն ավելացել են 25%-ով՝ կազմելով 6,3 տրլն դրամ։ Միաժամանակ, հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 17%-ով՝ հասնելով 6,4 տրլն դրամի։

Ըստ ԿԲ նախագահի՝ առկա է հստակ կապ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետևողական նվազեցման և պետական պարտատոմսերի եկամտաբերության կրճատման միջև: «Մենք ունենք էական նվազում եկամտաբերության կորի կարճաժամկետ հատվածում, իսկ երկարաժամկետ հատվածում նվազումը շատ ավելի մեղմ է», - նշել է Գալստյանը:

Նա ընդգծել է, որ ներկայումս ներդրողները, չնայած ԿԲ-ի ցածր տոկոսադրույքին, «երկարաժամկետ հատվածում որոշակի բարձր տոկոսադրույքներով են ձեռք բերում պետական պարտատոմսերը»: Սա իր հերթին, ըստ ԿԲ նախագահի, ուղղորդիչ է դառնում մյուս բոլոր ֆինանսական պրոդուկտների համար:

Գալստյանը նշել է նաև «մյուս ֆենոմենը»՝ վարկային պրոդուկտների նկատմամբ հսկայական պահանջարկը: «Թե՛ բիզնեսը, թե՛ տնային տնտեսությունները բավականին մեծ պահանջարկ ունեն, որը չի թույլ տալիս տոկոսադրույքների էական ճշգրտում», - բացատրել է ԿԲ նախագահը:

Հատկապես նկատելի է հիպոթեքային և սպառողական վարկերի էական աճը դեկտեմբերին: Այս աճի ֆոնին տոկոսադրույքները պահպանվել են նույն մակարդակի վրա: «Տեսակարար կշռով ավելի բարձր տոկոս ունեցող վարկային պրոդուկտների ծավալը մեծացել է», - նշել է Գալստյանը՝ հավելելով, որ դա պետք է «փոխհատուցվեր» բիզնես վարկերի բնագավառում տրված տոկոսներով:

Հղում անելով ԿԲ գործընկերների ուսումնասիրությանը, որն ընդգրկել է 700-ից ավելի ընկերություններ, Մարտին Գալստյանը մատնացույց արեց տարամիտվող դինամիկա  բիզնես վարկերի տոկոսադրույքներում: Մի մասի մոտ տոկոսադրույքներն աճել են, մյուսների մոտ՝ նվազել: Մասնավորապես, խոշոր վարկառուների շրջանում նկատվում է մոտ 1 տոկոսային կետով տոկոսադրույքների նվազում: «Այն ընկերությունները, որոնք վերցրել էին 12-13%-ով վարկեր, հիմա վերցնում են 1%-ով ավելի ցածր տոկոսադրույքով», - նշել է ԿԲ ղեկավարը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում