Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել։ Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»,- գրել է Կոստանյանը։
Հայկ Կոստանյանը հորդորել է լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ ՍիվիլնՆեթի հարցմանն ի պատասխան կոմիտեից նշեցին, որ առայժմ մանրամասներ չեն կարող հայտնել։
Թեմա
Civilnet










